GeoRentCar

"Geo Rent Car" ընկերության ավտովարձույթի ծառայության տրամադման պայմանները

Վրաստանում ավտովարձույթը իրականացվում է ոչ թե պարզ, այլ շատ պարզ պայմաններով, այն դեպքում եթե Դուք ընտրել եք վստահելի և մատչելի ծառայություններ տրամադրող ընկերություն.

Յուրաքանչյուր անձ, ով բավարարում է տարիքի և վարորդական փորձի պահանջները, կարող է ավտոմեքենա վարձել՝ ներկայացնելով ավտոմեքենայի առաքման մենեջերին միայն անձնագիր և վարորդական իրավունք, որոնք վավեր են Վրաստանի տարածքում.

Փաստաթղթերի ձևակերպման ողջ գործընթացը տևում է միջինը 15-20 րոպե: “Geo Rent Car” ընկերությունը ներկայացնում է հետևյալ պահանջները՝:

  1. Մեքենան կարող է վարձակալել մարդ է տարեկան 21-ից մինչեւ 65 տարեկան.
  2. Նվազագույնը 2 տարվա վարորդական փորձ.

Պարտադիր ապահովադիր դեպոզիտը կազմում է 200 ԱՄՆ դոլարին համարժեք վրացական լարի (տվյալ պահին գործող Վրաստանի ԿԲ-ի փոխարժեքով).

Ավտովարձույթը Թիֆլիսում և ողջ Վրաստանում իրականացվում է գնացանկում ներկայացված դրույքաչափերով: Դրույքաչափերը ներառում են մեքենայի ապահովագրական ծառայությունը՝ ապահովագրություն ՃՏՊ-ի դեպքում, սեփականության վնասի դեպքում, ավտոմեքենայի առևանգման դեպքում, քաղաքացիական պատասխանատվության ապահովագրում, հարկերի մասնակի վճար: Վառելիքը վարձույթի գնի մեջ ներառված չէ: Լրացուցիչ զեխչերը ենթակա են անհատական քննարկման.

Բաց և թափանցիկ հարաբերությունները մեր հաճախորդի հետ՝ մեր հիմնական սկբունքն է: Ավտոմեքենաների վարձույթի գործում մենք պրոֆեսիոնալ ենք: Մենք լրջորեն հետևում ենք մեր ծառայությունների տրամադրման պայմաններին և աշխատում ենք նախօրոք շտկել ցանկացած թյուրիմացություն, որ կարող է ծագել մեր հաճախորդներին ծառայություններ տրամադրելու ընթացքում: Հուսով ենք, որ մեր մեքենաներով իրականացված ճանապարհորդությունը Ձեզ մոտ միայն հաճելի տպավորություններ կթողնի

Հարգելի հյուրեր, անանցանելի ճանապարհային պայմաններում մեքենաների օգտագործումը խստիվ արգելվում է: “Geo Rent Car” ընկերության ներկայացուցչի բացակայության դեպքում, դա վտանգ է ներկայացնում ձեր կյանքին!!!

Ձեր ապահովության համար մենք խորհուրդ ենք տալիս պատվիրել ջիպ-տուր մասնագիտացված վարորդի հետ միասին, ով քաջատեղյակ է տեղանքի ճանապարհներին, կլինամայական և աշխարագրական ռելիեֆին, ինչպես նաև մեքենայի օգտագործման առանձնահատկություններին.

Հուսով ենք, որ մեր մեքենաներով իրականացված ճանապարհորդությունը Ձեզ մոտ միայն հաճելի տպավորություններ կթողնի, սակայն, ոչ ոք ապահովագրված չէ տհաճ իրավիճակներից: Մենք պարտավոր ենք Ձեզ տեղեկացնել, թե ինչպես է պետք վարվել նման դեպքերում: Այդ իսկ պատճառով, մեքենայի շահագործման ընթացքում հնարավոր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար խնդրում ենք ուշադրություն դարձնել Ձեզ հետ կնքվելիք պայմանագրի հիմնական կետերին.

  • Բոլոր մեքենաները ազատված են օրեկան վազքի սահմանափակումներից.
  • Բոլոր վարձու մեքենաները ապահովագրված են վնասի և առևանգման ռիսկերից Վրաստանաի առաջատար ընկերություններից մեկում: Ապահովագրության գումարը ներառում է պարտադիր ֆրանշիզը գրավի գումարի չափով.
  • Մեքենայի շահագործման ընթացքում անսարքությունների առաջացման դեպքում մեր ընկերությունը անմիջապես Ձեզ մոտ կուղարկի մեր մասնագետներին կամ կտրամադրի նույն դասի փոխարինող ավտոմեքենա.
  • Մեքենաները տրամադրվում են վառելիքի ստանդարտ պաշարով, որի ծավալը արձանագրված է հանձման-ընդունման ակտում.
  • Հետագայում ավտոմեքենայի վառելիքի պաշարը լրացնում է հաճախորդը՝ ելնելով մեքենայի տեխնիկական նկարագրին և սեփական պահանջներին.
  • Մեքենան պետք է վերադարձնել վառելիքի նույն պաշարարով, որով այն հանձնվել է.
  • Եթե վառելիքի պաշարը գերազանցում է հանձնելու պահին գրանցված ծավալը, ապա ավելացված մասը ենթակա չէ փոխհատուցման.
  • Ավտոմեքենան պետք է հանձնել ավտոլվացումից հետո՝ մաքուր վիճակում և մաքուր սրահով.
  • Ավտոմեքենան ոչ մաքուր վիճակում հանձնելու դեպքում, ընդունման տևողությունը կարող է երկարել: Տվյալ դեպքում հաճախորդը պարտավոր է վճարել ավտոլվացման արժեքը, ներառյալ սրահի մաքրումը, ավտովարձույթի գնացանկին համապատասխան.
  • Հաճախորդը պարտավոր է հետևել մեքենայի շահագործման պահանջներին, որոնք նշված են “Geo Rent Car” ընկերության աշատակիցների կողմից վարձույթից առաջ տրամադրվող օգտագործման կանոնների գրքույկում.
  • Մեքենայի անհամապատասխան շահագործման արդյունքում առաջացած անսարքությունների համար պատասխանատու է հաճախորդը: Նա պարտավորված է վճարել վերանորոգման հետ կապված բոլոր ծախսերը.
  • Մեքենայի տրամադրման պահին ավտովարձույթի մենեջերը հաճախորդի հետ միասին անցկացնում է մեքենայի առաջնային զննում և գրանցում է ավտոմեքենայի կուզովի, հանգույցների և ագրեգատների հնարավոր անսարքությունները: Զննման ակտը ստորագրում են երկու կողմերը: Մեքենայի վերադարձման պահին իրականացվում է հերթական զննումը շահագործման արդյունքում առաջացած անսարքությունները հայտնաբերելու նպատակով, որի արդյունքները համեմատվում են առաջնային զննման հետ.
  • Մեր ընկերությունը իրավունք ունի պահանջել հաճախորդից փոխհատուցել վերանորոգման աշխատանքների ծախսերը մեքենայի զննման արդյունքում անսարքությունների հայտնաբերման դեպքում, եթե դրանք գրանցված չէին ըստ ապահովագրական ընկերության պահանջների.
  • Վարձված ավտոմեքենայի մասնակցությամ ՃՏՊ առաջացման կամ մեքենայի վրա հայտնաբերված նշանների (հարվածի հետք, քեռծվածք, ջարդված ապակիներ, և այլն) դեպքում հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել՝.
    1. Մեր ընկերության դիսպետչերական ծառայությանը, հեռ.՝
      +995 593 93 00 99 (24/7).
    2. Ապահովագրական ընկերության դիսպետչերական ծառայությանը (Aldagi), հեռ.՝
      +995 322 444 999 և կանչել ոստիկանության ներկայացուցիչներին տեղում դեպքը գրանցելու համար, հեռ.՝ 122.
  • Ոստիկանների կողմից գրանցման ժամանակ պարտադիր է նշել ՃՏՊ-ի արդյունքում առաջացած բոլոր վնասվածքները: Խնդրում ենք հատկապես ուշադիր լինել այս կետին: Չգրանցված վնասվածքները ենթակա չեն փոխհատուցման ապահովագրական ընկերության կողմից.
  • ՃՏՊ վայրից վնասված ավտոմեքենայի էվակուացիայի կազմակերպման համար անհրաժեշտ է կապվել “Geo Rent Car” ընկերության աշխատակիցների հետ
  • ՃՏՊ ընթացքում հաճախորդի հարբած կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու դեպքում, մեքենայի վերանորգման ծախսերը և երրորդ անձանց պատճառած վնասի փոխհատուցման ծախսերը պարտավոր է վճարել հաճախորդը.
  • Մեքենայի վարելը կարող է հանձնվել երրորդ անձանց միայն ընկերության կողմից տրամադրված վստահագրի դեպքում: Վստահագիր չունեցող և պայմանգրում չնշված երրորդ անձանց կողմից մեքենան վարելու ընթացքում առաջացած ՃՏՊ դեպքում, մեքենայի վերանորգման ծախսերը և երրորդ անձանց պատճառած վնասի փոխհատուցման ծախսերը պարտավոր է վճարել հաճախորդը.
  • Վերը նշված կանոններին համապատասխան ձևակերպված ՃՏՊ դեպքում, հաճախորդը պատասխանատու է միայն պարտադիր ֆրանշիզի կամ ապահովադիր դեպոզիտի չափով.

Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ Վրաստանում, մեր ավտովարձույթի ավտոմեքենաների օգտագործման ժամանակ!