GeoRentCar

Անսահման հյուրընկալության երկիր՝ Վրաստան

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր.

Աշխարհագրական դիրք՝ Սև ծովի ափ
Տարածք՝ 69,7 քառ. կմ
Բնակչություն՝ 4,72 մլն
Մայրքաղաք՝ Թիֆլիս
Պետական լեզու՝ վրացերեն
Ժամային գոտի՝ +4 ժամ ըստ Գրինվիչի
Էլեկտրոէներգիա՝ 220 V AC, 50 A; ստանդարտ երկյակ հաբ
Ինտերնետ գոտի՝ .ge
Միջազգայի հեռախոսային կոդ՝ +995
Տարադրամ՝ լարի (GEL)


Աշխարհագրություն

Վրաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում և գրավում է Անդրկովկասի կենտրոնական և արևմտյան հատվածները: Հյուսիսում այն հարևան է Ռուսատանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Հայաստանին և Թուրքիային: Արևմուտքում այն ողողվում է Սև ծովի ջրերով: Վրաստանի տարածքը հիմնականում լեռնային է՝ դրա մեկ երրորդից ավելին ծածկաված է խիտ անտառներով: Հյուսիսում Ռուսաստանի հետ սահմանը անցնում Կովկասյան լեռնաշխթայի վրայով, որտեղ գտնվում են երկրի ամենբարձր կետերը, որոնցից ամենաբարձրը Շխարա լեռն է (5068 մ): Փոքր Կովկասի լեռնաշխթան անցնում է Վրաստանի հարավով, այստեղ ամենաբարձ կետը չի գերազանցում 3000 մետրը: Ընդհանուր տարածքը կազմում է 69,7 հազ. քառ. կմ.

Կլիմա

Վրաստանի կլիման պայմանավորված է աշխարհագրական դիրքով: Արևմուտքում կլիման սուբտրոպիկական է, իսկ արևելքում այն վերածվում է համախառնի: Թեև լեռները մեծ ազդեցություն ունեն երկրի կլիմայի վրա՝ Սև ծովից եկող ջերմ օդային զանգվածները հասնում են մինչև իսկ երկրի ամենահեռավոր կետերը: Կոլխիդայում և Աջարիայում հունվարին միջին ջերմաստիճանը պահպանվում է +3 մինչև +9 աստիճանի միջակայքում, իսկ Իբերիական գոգավորությունում չի իջնում -2 աստիճանից: Սակայն լեռնային հատվածներում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -16 - -20 աստիճանի: Ամառները երկարատև են և շոգ, իսկ միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է +23 - +26 աստիճան գրեթե ողջ Վրաստանի տարածքում: Տեղումների գերակշիռ մասը բաժին է ընկնում ձմռանը և աշնանը: Ձյունը թափվում է հիմնականում լեռնային շրջաններում, նոյեմբեր ամսվա ընթացքում, և չի հալչում մինչև գարնան վերջը: Վրաստանի կլիման հարմար է հանգստի և բուժման համար ամբողջ տարվա ընթացքում, իսկ բնությունը առատ է թարմ մրգերի և բանջարեղենի բազմազանությամբ.

Կրոն

Ուղափառ քրիստոնեություն (Վրաստանը քրիստոնեություն որպես պետական կրոն ճանաչած առաջին երկրներից է՝ 337թ. մ.թ.ա.), կան մահմեդականներ, կաթոլիկներ, և այլք.

Georgia_religium

Պետական լեզու

Վրաստանի միակ պետական լեզուն վրացերենն է: Արտասահմանցիների հետ շփման մեջ օգտագործվում է անգլերենը: Բնակչության մեծ մասը տիրապետում է ռուսերենի.


Բանկեր և մաքսային օրենսդրություն

Տարադրամ

Վրաստանի տարածքում ազգային տարադրամը լարին է (GEL): Մեկ լարին համարժեք է 100 թեթրիի: Այն սկսել է շրջանառվել 1995 թվականից: Շրջանառության մեջ առկա են հետևյալ նոմինալ մետաղադրամները և թղթադրամները՝ 1, 2, 5, 10, 20, 50, 100, 200 լարի: Վրաստանում օգտագործվում են նաև մետաղադրամներ 5, 10, 20, 50 թեթրի նոմինալ արժեքով.

Վրացական բանկեր

Վրաստանում կան բազմաթիվ բանկեր: Շատ վրացական բանկերում աշխատանքային ժամերը են 9:00 մինչև 19:00: Անշուշտ կան բանկեր, որոնք աշխատում են ավելի վաղ ժամերից մինչև ավելի ուշ ժամերը: Վրաստանում լայն կիրառություն ունեն ԱՄՆ դոլարները, հատկապես մասնավոր ոլորտում: Այդ իսկ պատճառով տարադրամի փոխանակման ծառայությունը լայն տարածում ունի և իրականցվում է շատ բանկերում: Շատ քաղաքներում, բանկերի հետ միասին կան նաև տարադրամի փոխանակման կետեր: Գումարը կարելի է փոխանակել նաև անհատ փոխանակողների մոտ, սակայն այդ դեպքում խափվելու հավանականությունը բավականին բարձր է: Խորհուրդ ենք տալիս դիմել օրինական կազմակերպություններին՝ դրամը փոխանակելիս: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում կանխիկ ԱՄԴ դոլարից և վրացական լարիից բացի կիրառվում են նաև պլաստիկ քարտեր՝ VISA. Eurocard, Mastercards, Cirrus և Maestro: Դրանք կարող են օգտագործվել բազմաթիվ հյուրանոցներում, առևտրի կենտրոններում և բանկերում վճարումներ կատարելիս: Սակայն այլ վայրերում կարիք կլինի վճարել կանխիկ

Մաքսային օրենքներ

Արտասահմանյան դրամի ներկրումը Վրաստանի սահմանից ներս անսահմանափակ է, իսկ ազգային դրամի ներկրումը է չպետք է գերազանցի 25000 լարին: Ներկրված արտասահմանյան դրամը կարող է արտահանվել ժամանումից մեկ տարվա ընթացքում, իսկ ազգային դրամի դեպքում միայն 3000 լարիի սահմաններում: Զենքի, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի, պետականություն վնասող գրականության, որոշ տեսաձայնակրիչների տեսակների ներկրումը արգելվում է: Ինչպես նաև արգելվում է պատմական և մշակութային արժեք ունեցող իրերի արտահանումը.


Վրաստանի հանգստավայրերը

Հանգստավայրեր

Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերն են Բաթումին, Քոբուլեթին, Բորժոմին, Բախմարոն և Գուդաուրին: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում հիշարժավան վայրերի շարքում առանձնանում է Սուրբ Դավիթի անվան VI դարում կառուցված վանքը, ինչպես նաև V դարի կառույց Սիոնի տաճարը: Նաև անշուշտ, խորհուրդ ենք տալիք այցելել հայտնի վրաց թանգարանները, որոնք Ձեր առաջ կբացեն այս հյուրանընկալ ժողովրդի դարավոր պատմության էջերը.

Ջրեր

Վրաստանը հայտնի իր հանքային ջրերով: Հանրապետության տարածքում կան թվով 22 հանքաղբյուրներ, որոնց մեջ առանձնանում են Բորժոմին, Զվարեն, Սաիռմեն, Նաբեղլավին, և ուրիշները: Վրաստանը մատակարարում է հանքային ջուր առավել քան 25 երկրներին.

Տրանսպորտ

Վրաստանում կան երեք միջազգային օդանավակայաններ՝ Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում: Ներքին ավիափոխադրումներ իրականացվում են Թիֆլիսի և Բաթումիի միջև: Իսկ գնացքի ցանցը գործում է Թիֆլիս, Գորի, Բորժոմի, Ախալցխա, Վալե, Քութաիսի, Քոբուլեթի, Բաթումի, Զուգդիդի, Գարդաբանի, Սադախլո քաղաքների միջև: Քաղաքների միջև փոխադրումները իրականացվում են նաև ավտոբուսներով: Երթուղային տաքսիները նույնպես տեղափոխում են դեպի հագստյան գոտիներ և դեպի օդանավակայաններ: Իսկ ավելի անկաշկանդ տեղաշարժվելու համար Դուք կարող եք օգտվել “Geo Rent Car” ընկերության ավտոմեքենաների վարձույթի ծառայությունից` ցանկության դեպքում նաև վարորդի հետ միասին.


Վրացական խոհանոցը և գինին

Վրացական խոհանոց

Վրացիների համար կերակուրը մշակույթի կարևորագույն բաղադրիչներից է: Վրաց խոհանոցը պահպանել է ազգային ավանդույթը: Կերակրատեսակների մեծ մասը մսային է: Դրանց մեջ առանձնանում են վրացական խորովածը՝ Մծվադի, խմորի մեջ պարուրված գառան միսը անուշաբույր համեմունքներով՝ Խինկալի, ծխեցված մսից պատրաստված՝ Լորի կերակրատեսակը, ծխեցրած նրբերշիկները՝ Կուպատի, և շատ ուրիշներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում կանաչեղենից պատրաստված կերակրատեսակները: Վրացիները պաշտում են թարմ կանաչեղենից, մրգերից և բանջարեղենից պատրաստված ուտելիքները: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր վրացական կերակրատեսակ պարտադիր պարունակում է կանաչեղեն: Առանձնապես համեղ է նաև վրացական պանիրը: Դժվար է նկարագրել, թե որքան են վրացիները սիրում պանիր: Կանաչեղենի հետ մեկտեղ, պանիրը օգտագործվում է գրեթե բոլոր կերակրատեսակներում, հատկապես, հանրաճանաչ և սիրված Խաչապուրիում!

Վրացական գինիներ

Գինին պատվով գրավում է Վրաստանի գոհարի տիտղոսը և վայելում է աշխարհառչակ համակրանք: Գինին Վրաստանի պարծանքն է: Հնէաբանները ապացուցել են, որ այստեղ են սկիզբ առել գինու մշակումը և գինեգործությունը.

Դեռ VI դարաշրջանում մեր թվարկությունից առաջ տեղաբնիկները պատրաստում էին գինի, որ մինչ այմժ առանձնանում է բոլոր այլ երկրների գինիներից: Վրաստանում պահպանվել են գինու պատրաստման ավանդույթներ, որոնց հետևում են բոլոր գինեգործները: Ի տարբերություն Ֆրանսիայի կամ Իտալիայի՝ Վրաստանում գինիները պահպանում են ոչ թե ապակե, այլ ուրիշ հատուկ կարասներում, որ կոչվում են Քվեվրի: Դա վրացական գինու անկրկնելի համի գաղտնիքներից մեկն է: Քինձմարաուլի, Մանավի, Մուկուզանի, Ցինանդալի, Ալազանյան հովիտ, Ախաշենի, Խվանչկարա, Չխավերի, Քարդանախի, Ռկացիթելի անունները ներկայացնում են վրացական գինու լավագույն նմուշները: Անպայման համտեսեք վրացական գինիները առաջին իսկ հնարավորության դեպքում!

Վրացական տոներ

  • 1 Հունվարի – Նոր Տարի
  • 7 Հունվարի – Սուրբ Ծնունդ
  • 19 Հունվարի – Սուրբ Կնունք
  • 3 Մարտի – Մայրերի Օր
  • 8 Մարտի – Կանանց Միջազգային Օր
  • Ապրիլ – Զատիկ
  • 9 Մայիսի – Հաղթանակի Օր
  • 26 Մայիսի – Անկախության Օր
  • 28 Օգոստոսի – Սուրբ Կույսի Տոն
  • 14 Հոկտեմբերի – Սվետիցխովլոբա վրաց ուղափառ տոն
  • 23 Նոյեմբերի – Սուրբ Գեորգիի Տոն